photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Մեր մասին

 

 "ԼՅՈՒՔՍԵՐԻԱ" ընկերությունը, ստեղծվելով 2008 թ., շուկա մուտք գործեց ճգնաժամի պայմաններում, դիմակայեց մի շարք մարտահրավերների, գրավեց սպառողների համակրանքն ու վստահությունը:

 Ընկերությունը արտադրում և տեղական շուկայում իրացնում է թխվածքաբլիթների, անուշահացերի, խմորեղենի և տորթերի բազմազան տեսականի: Որոնց շարքում նաև նորույթներ հայկական շուկայի համար, ինչպես օրինակ՝

 

 

1. Ջնարակապատ միջուկով անուշահացեր՝  Ջեմմի

2. Ջնարակապատ ելակի միջուկով թխվածքաբլիթներ Քուքիզ

3. Զեֆիրով ջնարակապատ թխվածքաբլիթներ

4. Միջուկով ջնարակապատ զեֆիր

5. Ժիզել և այլն:

 

Ընկերության առաքելությունը սպառողներին առանց քիմիական հավելումների և առանց բարելավիչների, բնական արտադրանքի իրացումն է՝ մատչելի գներով: Այս առաքելությունն իրականացնելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետները, տեխնիկապես հագեցած սարքավորումների միջոցով, արտադրում են բարձրորակ արտադրանք, որն անըդհատ ենթարկվում է լաբորատոր վերահսկողության: Որակի կառավարումն ու վերահսկողությունը մեր հաջողության ամենամեծ գրավականն է:

Ընկերությունը մեծապես նպաստել է հայկական խմորեղենի շուկայի զարգացմանը, ներդրել արտադրության ավտոմատացման նոր համակարգեր, արտասահմանյան հայտնի ընկերություններից ներկրել բարձրորակ վառարաններ, հարիչներ, ձևավորման սարքավորումներ, խմորեղենի փաթեթավորման ժամանակակից սարքավորումներ և այլն:

 

Ընկերությունը փորձում է անընդհատ ընդլայնել տեսականին, կատարելագործել սարքավորումները, քայլել ժամանակին համընթաց: Այդ նպատակով մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ինչպես օրինակ՝ Լոգոս Էքսպո 2011-ը, Մանկության աշխարհ 2011-ը և այլն: