photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Էկլերի բաղադրատոմս

Էկլերի բաղադրատոմս

 

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
կարագ – 100 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
սառը ջուր - 1 բաժակ,
աղմի պտղունց,
սոդակես թ. գդ.,
ալյուր – 1 բաժակ,
կրեմ -
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ - 1 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
վանիլ,
կարագ – 200 գ,
շաքարի փոշի 

 

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել ջուրը, կարագը, շաքարավազը, դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև կարագն ու շաքարը ձուլվեն ջրին:Ալյուրի վրա լցնել սոդան ու աղը: Կաթսան վերցնել կրակից, միանգամից լցնել մաղած ալյուրը, խառնել արագ շարժումներով: Երբ ստացվի համասեռ զանգված, կրկին դնել կրակին, այս անգամ այն թուլացնել հնարավորին չափ: Խառնելով բովել խմորը այնքան ժամանակ, մինչև բովված խմորի բույրը տարածվի: Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի փոքր հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին: Երբ առաջին ձուն խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Բոլոր ձվերը խառնելուց հետո տապակին յուղաթուղթ փռել կամ ալյուր ցանել: Թեյի գդալով խմորի գնդիկները շարել տապակի վրա` թողնելով բավականաչափ տարածություն, քանի որ էկլերները գրեթե կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում: Թխել 150 աստիճանում մինչև վարդագույն երանգ ստանալը: Կրեմի բաղադրիչներից եփովի կրեմ պատրաստել:Էկլերները դանակով բացել, կրեմ լցնել, շարել մեծ ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ:

_______________