photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Անուշահացե մարդուկը

Անուշահացե մարդուկը

 

Անուշահացի (пряник, gingerbread) պատմությունը սկսվում է դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի կեսերից, այն անմիջապես կապվում է հացի ստեղծման հետ, դրա մասին առաջին տեղեկությունները գտնվել են եգիպտական և հունական աղբյուրներում: Մեղրով և համեմունքներով պատրաստվող այս թխվածքաբլիթի հետ կապված են բազմաթիվ ավանդույթներ: Աշխարհի տարբեր անկյուններում ստեղծվել են անուշահացին նվիրված թանգարաններ: Հատկապես Եվրոպական երկրներում և արևմուտքում անուշահացե մարդուկն ու տնակը հեքիաթային կերպարներ են, դրանք կապվում են սուրբ Ծննդյան տոների հետ: Անուշահացե տնակների և մարդուկների պատրաստման ամենամյա մրցույթներ են անցկացվում, և ամենամեծ մարդուկը գրանցված է Գինեսի գրքում: Ամենամեծ անուշահացե մարդուկը պատրաստվել է 2006թ. Սմիթվիլ քաղաքում (Տեխաս): Այն կշռում էր 600կգ և բարձրությունը հասնում էր 6 մետրի: