photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Կեքսի բաղադրատոմս

Կեքսի բաղադրատոմս

 

Բաղադրություն


Ալյուր-600 գրամ 

Էլնորի բուսասերուցքային սփրեդ-350 գրամ 

ձու-6 հատ 

կաթ-12 ճաշի գդալ 

շաքարավազ-300 գրամ

չամիչ-200 գրամ

կակաո-0,5 տուփ

վանիլին-1 տուփ

սոդա-1 թեյի գդալ

աղ-1 թեյի գդալ

 

Պատրաստման եղանակը


Սկզբում առանձնացնել դեղնուցը և սպիտակուցը, սպիտակուցը առանձին հարել, ապա դեղնուցին ավելացնել սոդա, աղ, վանիլին և շաքարավազ, որից հետո լավ հարել։ Ստացված զանգվածին միացնել Էլնորի բուսասերուցքային սփրեդը՝ չդադարեցնելով հարելը, ապա ալյուրը և խարնել: Որից հետո ավելացնել չամիչը, կակաոն, կաթը և խարնել: Ջեռոցը տաքացնել, նախապես զանգվածը լցնել կեքսի ամանների մեջ, թխել 200 C ջերմաստիճանում, 30 րոպե: Վերջում կեքսերի վրա ավելացնել շաքարի փոշի: