photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Բեզեի պատրաստման գաղտնիքը

Բեզեի պատրաստման գաղտնիքը

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

 

5 ձվի սպիտակուց

Մի պտղունց աղ

1 Ճ գդալ լիմոնի հյութ

120գ  շաքարավազ

120գ  շաքարի փոշի

 

 

 

Պատրաստման եղանակը՝

 

Ձվի սպիտակուցները օգտանգործել սառնարանից նոր հանված վիճակում: Ցանկալի է, որ ստացված զանգվածն էլ մի փոքր սառեցվի:

Սպիտակուցը հարել աղի հետ, սկզբում հարիչիչ փոքր պտույտներով, ապա արագացնել: Ավելացնել լիմոնի հյութը, շաքարավազը և հարել, մինչև զանգվածը դառնա փայլուն և առաձգական, իսկ շաքարավազը լուծվի:

Ապա քիչ-քիչ ավելացնել շաքարի փոշին և խառնել գդալով, որպեսզի զանգվածը չնստի: Զանգվածը լցնել ձևավորման պարկի մեջ և փոքր չափաբաժիններով բեզեն տարածել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Խորհուրդ չի տրվում բեզեներն անել շատ բարձր:

Տապակը դեղադրել մինչև 200° C տաքացրած ջեռոցի մեջ: 3 րոպե անց ջեռոցն անջատել՝ առանց դռակը բացելու: Այդպես թողնել 10-12 ժամ:

Այս չափաբաժնից կստացվի 15 մեծ կամ 35-40 փոքր չափի բեզե:

 

Բարի ախորժակ: