photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Տորթ Նապոլեոն

Տորթ Նապոլեոն

Բաղադրիչներ՝

Խմոր. 80գ Կաթնառատ կարագ

100գ շաքարավազ

2 ձու

300-350մլ կաթ

½ թ.գ. փխրեցուցիչ

800-900գ ալյուր

 

Կրեմ. 500գ եփած խտացրած կաթ

700մլ սերուցք

500մլ կաթ

4ճ.գ. օսլա

2 ձու

Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի:

 

Պատրաստման եղանակ՝

Խմոր. Սենյակային ջերմաստիճանի Կաթնառատ կարագը հարել շաքարավազով՝ մինչև դառնա կրեմանման զանգված: Հարել ձուն, ավելացնել կարագին, ապա լցնել կաթը և խառնել: 150գ ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և շաղ տալ կաթի ու ձվի վրա: Այդպես աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը, մինչև խմորը դառնա առաձգական և ոչ կպչուն: Խմորը ծածկում ենք և թողնում 30 րոպե հանգստանա:

Խմորը բաժանում ենք 20 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասը շատ բարակ բացում ենք և ծակում պատառաքաղով: Թխում ենք մոտ 4 րոպե 170-180°C ջերմաստիճանում: Ստացված շերտերը կտրում ենք շրջանաձև, իսկ մնացորդները փշրում ենք և թխում մի քանի րոպե մինչև կարմրի:

Կրեմ. Ձուն և օսլնա լավ հարել և ավելացնել նախօրոք մի փոքր տաքացրած կաթի մեջ: Զանգվածը դնում ենք մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնում ենք մինչև պնդանալը: Թողնում ենք, որպեսզի զանգվածը հովանա, ապա ավելացնում ենք եփած խտացրած կաթը:

Սառը տարրայի մեջ հարում ենք սերուցքը և շաքարի փոշին մինչև պնդանալը: Սերուցքը մաս-մաս ավելացնում ենք կաթի զանգվածին և լավ խառնում՝ ներքևից վերև:

Կրեմը տարածում ենք յուրաքանչյուր շերտի վրա և եզրերին, յուրաքանչյուր շերտին մոտավորապես 4ճ.գ. կրեմ: Եզրերը զարդարում ենք խմորի փշրած մնացորդներով: Տորթը պահել սառնարանում մեկ գիշեր:

 

Բարի ախորժակ: