photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Խորհուրդներ Լյուքսերիայից

Խորհուրդներ Լյուքսերիայից

«Լյուքսերիա» ընկերությունը թխվածքաբլիթների և խմորեղենի արտադրությամբ զբաղվում է ավելի  քան 5 տարի: Արտադրության այս ճյուղում աշխատելը շատ հետաքրքիր է և հաճելի: Այս ոլորտում կարևոր են ոչ միայն փորձն ու վարպետությունը, այլ նաև անհրաժեշտ է աշխատանքի մեջ դնել սեր, ջերմություն և դրական էմոցիաներ, որոնք պետք է կարողանաս փոխանցել խմորին: Խմորը շատ հետաքրքիր աշխատանքի առարկա է, այն դարձնում է աշխատանքդ ստեղծագործ, հանգստացնում է նյարդերը: Ինչպես գիտեք՝ հոգեբանները խմորն օգտագործում են թերապևտիկ նպատակներով, քանի որ խմորի հետ շփումը մարդկանց վրա բուժիչ ազդեցություն է ունենում: Մենք սիրում ենք մեր աշխատանքը և հույս ունենք որ կարողանում ենք «Լյուքսերիայի» արտադրանքի միջոցով Ձեզ փոխանցել դրական և քաղցր հույզեր:

Ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել խմորի պատրաստման որոշ գաղտնիքներով.

1.             Փափուկ և փքված խմոր ստանալու համար, շատ կարևոր է, որպեսզի ալյուրն օգտագործելուց առաջ լավ մաղվի,

2.             Կարկանդակների խմորի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել կարտոֆիլի օսլա,

3.             Խմորի մեջ կաթից բացի խորհուրդ են տալիս օգտագործել կես բաժակ հանքային ջուր,

4.             Այն տարածքում, որտեղ խմոր է հունցվում, չպետք է միջանցիկ քամի լինի,

5.             Որպեսզի խմորը ստացվի բարձր և հավասարաչափ, անհրաժեշտ է թխել մարմանդ կրակի վրա,

6.             Խմորիչ պարունակող խմորներ պատրաստելիս՝ բոլոր բաղադրիչները պետք է լինեն տաք կամ սենյակային ջերմաստիճանի, իսկ հեղուկները 30-35°C,

7.             Խմորի մեջ շաքարավազի ավելցուկի դեպքում, այն ավելի արագ է կարմրում, հաճախ նույնիսկ վառվում է,

8.             Եթե ցանկանում եք, որ խմորը լինի ավելի նուրբ և փխլվող, մեջը գցեք միայն ձվի դեղնուցը,

9.             Փակ կարկանդակների վրա քսում են հարած ձու, կաթ կամ շաքարաջուր, որպեսզի խմորի վրա փայլող շերտ առաջանա,

10.         Որքան խմորի մեջ շատ է յուղը և քիչ ջուրը, այքան խմորն ավելի փխրուն է դառնում,

11.         Բարակ խմոր ավելի հեշտ է բացել, եթե գրդնակի վրա քաթանե մաքուր կտոր փաթաթեք,

12.         Եթե խմորը շատ թաց է ստացվել, ապա այն գլորեք յուղաթղթի վրա,

13.         Փխրուն խմորով թխվածքաբլիթները ֆորմաներից պետք է հանել միայն սառչելուց հետո,

14.         Եթե խմորի մեջ չամիչ պետք է լցնեք, նախապես այն թավալեք ալյուրի մեջ,

15.         Եթե խմորն արդեն հասունացել է, սակայն ջեռոցը պատրաստ չէ, այն ծածկեք թրջած թղթով՝ հեռացելով ջրի կաթիլները,

16.         Տաք վիճակում խմորեղենը կտրատել խորհուրդ չի տվում, խիստ անհրաժեշտության դեպքում դանակը թրջեք եռացրած ջրի մեջ, արագ չորացրեք և կտրատեք,

17.         Եթե խմորը տապակի վրայից դուրս չի գալիս, այն հանում են կոճի թելով: