photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Նորություններ
Լյուքսերիան սկսել է արտադրել Կրուասան՝ իսկական ֆրանսիական բաղադրատոմսով

Լյուքսերիան սկսել է արտադրել Կրուասան՝ իսկական ֆրանսիական բաղադրատոմսով

Լյուքսերիա ընկերությունը շուկա է դուրս բերել նոր արտադրատեսակ՝ իսկական ֆրանսիական «Կրուասան»: Այն ունի շատ նուրբ համ և բարձր կգնահատվի ողջ աշխարհում սիրված այս թխվածքաբլիթի բոլոր սիրահարների կողմից: Փափուկ և եթերային շերտավոր խմորը՝ շոկոլադե միջուկով, պատրաստվում է հենց ֆրանսիական բաղադրատոմսով: Այն ոչ միայն շատ համեղ է, այլ նաև պատրաստվում է բացառապես բնական և թարմ սննդամթերքներով՝ առանց սննդային հավելումների:

Կրուասանը (croissant) հատկապես տարածված է Ֆրանսիայում, այն հիմնականում մատուցվում է նախաճաշին՝ տաք շոկոլադով կամ սուրճով: Բառը թարգմանաբար նշանակում է «կիսալուսին»: Կրուասանը կարելի է համարել Ֆրանսիայի խորհրդանիշերից մեկը: Այն ունի ծագման հետաքրքիր պատմություն:

Առաջին անգամ կիսալուսնաձև թխվածքաբլիթներ սկսել են արտադրել Ավստրիայում, այդ պատճառով նմանատիպ թխվածքաբլիթները Ֆրանսիայում ընդունված է հաճախ անվանել «Վիեննական»:

Ըստ լեգենդի կիսալուսնաձև թխվածքաբլիթները առաջին անգամ թխվել են Վիեննայում՝ 1683թ. Օսմանյան կայսրության դեմ տարած հաղթանակը նշելու համար: Օսմանական կայսրության զորքերը գիշերով պաշարում են Վիեննան և փորձում են անակնկալի բերելով ավստրիացիներին՝ գրավել քաղաքը, սակայն ավստրիացի հրուշակագործները՝ որոնք աշխատում էին գիշերները նկատում են թուրքերին և ոտքի կանգնացնում ավստրիական զորքերին, որոնք և պարտության են մատնում օսմաններին: Հաղթանակի առթիվ ավստրիացի հրուշակագործները թխում են թխվածքաբլիթներ կիսալուսնի տեսքով, որը և պատկերված էր օսմանների դրոշի վրա: Ըստ լեգենդի Ֆերդինանդ 1-ինը քաղցրավենիքի մեծ սիրահար էր, նա հրուշակեղենի արտադրամաս է բացում Վիեննայում, որտեղ աշխատելու է հրավիրում Իսպանիայից և Հոլանդիայից հրավիրված լավագույն հրուշակագործներին: Եվ հենց այդ արտադրամասում էլ Փիթեր Վենդլերը սկսում է արտադրել օսմանների դեմ հաղթանակը խորհրդանշող կիսալուսնաձև թխվածքաբլիթները:

Իսկ Ֆրանսիայում դրանք առաջին անգամ հայտնվել են 1770թ.՝ Մարի Անտուաննետի Ֆրանսիա տեղափոխվելու շնորհիվ: Հենց այստեղ է, որ կրուասանները ստացան իրենց ներկայիս տեսքը, սկսեցին արտադրվել շերտավոր խմորով:

Առաջին անգամ բառարանում «croissant» բառը հայտնվել է 1863թ. Իսկ առաջին բաղադրատոմսը հրապարակվել է 1891թ.: 1920թ. այն համարվեց ամենասիրելի թխվածքաբլիթը Ֆրանսիայում:

Կրուասանները պատրաստվում են ամենաբազմազան միջուկներով՝ ինչպես քաղցր (շոկոլադե, խտացրած կաթով, մրգային, մուրաբաներով, ջեմով, ժելեով և այլն), այնպես էլ աղի (պանրով, սպանախով, սնկով և այլն):

Կրուասանի պատրաստման ժամանակ շատ կարևոր է, որպեսզի շերտավոր խմորը ճիշտ փաթաթվի: Այդ նպատալով խմորը շրջանաձև բացում են, ապա տրամագծով այն բաժանում 8 մասի, յուրաքանչյուր մասը փաթաթվում է լայն կողմից դեպի՝ նեղ:

 

Հուսով ենք մեր արտադրանքը համտեսելուց Դուք կզգաք համի ֆրնասիական նրբթյունը: