photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
News
Best Muffin recipes from Luxeria

Best Muffin recipes from Luxeria

Ելակի սոուսով կեքս

Բաղադրիչներ՝
Կեքս: 2 ¼ բաժակ լավ փշրած կրեկեր
3 ճ.գ. շաքարավազ
7 ճ.գ. Կաթնառատ կարագ, հալած վիճակում
200գ սերուցքային պանիր
1 ½ բաժակ շաքարավազ
3 ճ.գ. ալյուր
4 ձու
2 թ.գ. վանիլ
½ բաժակ թթվասեր
½ բաժակ սերուցք
Սոուս: 500գ թարմ ելակ
2 ճ.գ. շաքարավազ
2 թ.գ. լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը՝
• Ջեռոցը տաքացնել մինչև 180°C: Հարիչով հարել փշրած կրեկերը և 3 ճ.հ. շաքարավազը, ավելացնել հալած կարագը և լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել կեքսի ֆորմաների մեջ (բավարարում է 24 կեքսի համար), յուրաքանչյուրում 1 ճ.գ., լավ սեղմել այն ֆորմայի ստորին հատվածին և թխել ջեռոցում 5 րոպե: Հանել ջեռոցից և թողնել, որ սառչի:
• Մեկ այլ թասի մեջ միասին հարել 1 ½ բաժակ շաքարավազը և 3 ճ.գ. ալյուրը: Առանձին հարել փափկեցված սերուցքային պանիրը և վրան ավելացնել շաքարավազի զանգվածը, հարել փոքր արագությամբ, մինչև դառնա համասեռ զանգված: Մեկ առ մեկ ավելացնել ձվերը, և շարունակել դանդաղ հարել: Ավելացնել վանիլը, թթվասերը և սերուցքը և լավ խառնել: Հարվածել թասի ստորին հատվածին մոտ 30 անգամ, որպեսզի առաջացած պղպջակները պայթեն: Ստացված զանգվածը հավասարաչափ տարածել կեքսի ֆորմաների մեջ և թխել 20-23ր, այնպես, որ մեջտեղի հատվածը դեռ մի փոքր թույլ մնա: Հանել ջեռոցից, 1 չամ, թողնել, որ սառչի, ապա ծածկել պոլիէթիլենով և թողնել սառնարանում 2 ժամ:
• Սոուսի բաղադրիչները հարել միասին, սակայն ցանկալի է, որ ելակը ամբողջությամբ հեղուկի չվերածվի: Սոուսը լցնել հերմետիկ տարրայի մեջ և սառեցնել 30ր:
• Մատուցելուց առաջ կեքսի վրա լցնել սուսը, զարդարել թարմ ելակով:

Տոֆֆի կեքս

Բաղադրիչներ՝
Խմոր՝ 1 բաժակ ալյուր
1 բաժակ+2 ճ.գ. շաքարավազ
1/3 բաժակ+2 ճ.գ. կակաո
½ թ.գ. սոդա
¼ թ.գ. աղ
½ բաժակ Կաթնառատ կարագ, փափկեցված և գոլ վիճակում
2 ձու
1 թ.գ. վանիլ
½ բաժակ տաք սուրճ
½ բաժակ շոկոլդապատ իրիսի կտորներ
Կարամելով կրեմ՝ 5 ձվի սպիտակուց
1 ½ բաժակ շաքարավազ
2 բաժակ Կաթնառատ կարագ
¼ թ.գ. աղ
1 ճ.գ. վանիլ
1/3 բաժակ կարամելի սոուս
Շոկոլադե սոուս՝ 2/3 բաժակ մուգ շոկոլադ
2 ճ.գ. սերուցք
4 ճ.գ. շաքարի փոշի
5-8 ճ.գ. գոլ ջուր

Պատրաստման եղանակը՝
1. Ալյուրը, շաքարավազը, կակաոն, սոդան և աղը լավ խառնում ենք: Կարագը, ձուն և վանիլը հարում ենք միջին արագությամբ 1ր և ավելացնում ալյուրի վրա, հարում ենք ևս 20վրկ, խառնում ենք և ավելացնում տաք սուրճը, հարում 20-30վրկ, մինչև ստացվի փափուկ խմոր, այն լցնում ենք կեքսի ֆորմաների մեջ և թխում 180°C տաքացված ջեռոցում 18-20ր, ստուգելու համար պատրաստ է թե չէ փայտե չոփիկը մտցնում ենք խմորի մեջ, այն պետք է մաքուր դուրս գա:
2. Պատրաստում ենք կրեմը: Ձվի սպիտակուցը և շաքարավազը միասին խառնում ենք եռացող ջրի վրա դրված թասի մեջ: Անընդհատ խառնում ենք զանգվածը այնքան, մինչև վերջինիս ջերմաստիճանը հասնի 65°C-ի, ապա այն լցնում ենք հարիչի տարրայի մեջ և հարում այնքան, մինչև զանգվածը դառնա սառը և կրկնապատկվի չափերով: 4 անգամով ավելացնում ենք կարագը և շարունակում հարել, ապա ավելացնում ենք աղն ու վանիլը, լավ հարում, վերջում լցնում ենք կարամելի սուսը և շարունակում հարել:
3. Շոկոլադե սոուսը պատրաստելու համար եռացող ջրի վրա դնում ենք թասիկ, որի մեջ լցնում ենք շոկոլադը և սերուցքը, 2-3ր առանց խառնելու թողում ենք, որ դրանք հալվեն, ապա դանդաղ սկսում ենք խառնել, լցնում ենք շաքար փոշին և խառնում, ապա գդալ առ գդալ ավելացնում ենք գոլ ջուրը՝ ամեն ավելացումից հետո խառնելով: Լավ խառնելուց հետո, երբ ստանում ենք ցանկալի խտությունը վերցնում ենք կրակի վրայից և թողնում, որ սառչի:
4. Կեքսերը հանում ենք ֆոմաների միջից, վրան կրեմ ենք քսում, ապա կեքսը թաթախում ենք շոկոլադի սոուսի մեջ, վրան իրիսի մանր կտորներ ենք շաղ տալիս և թողնում սառնարանում մի քանի րոպե, որպեսզի սոուսը չկաթա: Ապա կրեմը տարածելու պարկի միջոցով կեքսը զարդարում ենք մնացած կրեմով:
5. Թողնում ենք կեքսերը սառնարանում մի քանի ժամ և մատուցում:

Բանանով և Նուտելլայով կեքս


Բաղադրիչներ՝
2 բաժակ ալյուր
¾ բաժակ շաքարավազ
¾ թ.գ. սոդա
½ թ.գ. աղ
3 լավ հասած բանան՝ տրորված
¼ բաժակ յոգուրտ, կարելի է փոխարինել մածունով
2 ձու, հարված
6 ճ.գ. Կաթնառատ կարագ՝ հալեցված ապա սառեցված
1 թ.գ. վանիլ
¼ բաժակ Նուտելլա
1 կիսահասած բանան՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը՝
• Ջեռոցը տաքացնել մինչև 180°C, նախապատրաստել 12 կեքսի ֆորմա, ֆորման պատել չկպչուն սփրեյով,
• Մեծ թասի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը,
• Միջին չափի թասի մեջ խառնել ճզմված բանանը, յոգուրտը, ձուն, կարագը և վանիլը,
• Բանանի զանգվածը ավելացնել ալյուրին և լավ խառնել, սակայն այնպես, որ բանանը շատ չտրորվի,
• Խմորը հավասարապես բաշխել ֆորմաների մեջ,
• Յուրաքանչյուր կեքսի վրա լցնել 1 գդալ Նուտելլա և չոփիկի կամ ձողիկի միջոցով այն տարածել խմորի մեջ,
• Յուրաքանչյուր կեքսի վրա դնել բանանի 2 շերտ,
• Թխել այնքան, մինչև կեքսը դառնա ոսկեգույն, և խմորի մեջ մտցված չոփիկը հեշտությամբ դուրս գա՝ առանց կեղտոտվելու, շուրջ 20-25ր,
• Մատուցել տաք վիճակում:

Կեքս Ոզնի

Բաղադրիչներ՝
500գ տարատեսակ ընկույզներ
100գ նուշ զարդարելու համար
250գ Կաթնառատ կարագ
Վանիլ
250գ շաքարավազ կամ շաքարի փոշի
1 ճ.գ. կակաո
1թ.գ. ալյուր
1թ.գ. փխրեցուցիչ
Չրեր, կամ շոկոլադ զարդարելու համար


Պատրաստման եղանակը
՝

Ընկույզները բովել, կեղևազրկել և 3 անգամ աղալ՝ ընկույզի ալյուր պատրաստել: Ձուն ու շաքարը հարել, ավելացնել փափկեցրած կարագը և խառնել: Ձվի զանգվածին ավելացնել ընկույզի ալյուրը, աղը, սոդան ու վանիլը, ապա ավելացնել կակաոն և լավ խառնել: Խմորը լցնել նախօրոք կարագով պատված օվալաձև ֆորմայի մեջ և թխել 200°C տաքացրած ջեռոցում 7ր, ապա 150-180°C-ում 30ր: Հանել կեքսը ֆորմայից և սառեցնել: Նուշը կեղևազրկել, երկարությամբ կտրատել և շերտերը շարել ոզնու վրա: Աչքերը և քիթը կարելի է սարքել շաքարաջրած չրերով, սև և սպիտակ շոկոլադով:

Լիմոնով և բեզեով կեքս

Բաղադրիչներ՝
1.5 բաժակ ալյուր
½ թ.գ. փխրեցուցիչ
¼ թ.գ. սոդա
¼ թ.գ. աղ
¾ բաժակ + 2 ճ.գ. շաքարավազ
¼ բաժակ Կաթնառատ կարագ, փափկեցված
1.5 ճ.գ. քերած լիմոն
¼ բաժակ «Жара» բուսայուղ
1ձու
2 ձվի դեղնուց
½ թ.գ. լիմոնի էքստրակտ
½ թ.գ. վանիլ
1/3 բաժակ կաթ
¼ բաժակ թարմ քամած լիմոնի հյութ
Լիմոնի կաթնաշոռ
Բեզեն՝ ¾ բաժակ + 1 ճ.գ. շաքարավազ
1/3 բաժակ ջուր
1 ճ.գ. եգիպտացորենի սիրոպ
3 ձվի սպիտակուց սենյակային ջեռմաստիճանի

Պատրաստման եղանակը՝
Տաքացնել ջեռոցը մինչև 180°C: Թասիկի մեջ հարել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան և աղը 30 վրկ: Միջինից դեպի բարձր արագությամբ հարել կարագը, շաքարավազը և լիմոնի քերուկը, մինչև դառնա փափուկ զանգված՝ շուրջ 4ր: Լցնել բուսայուղը: Ապա ավելացնել ձուն և լավ հարել, դարձնելով զանգվածը համասեռ, ավելացնել ձվի դեղնուցները, վանիլի և լիմոնի էքստրակտները, լավ հարել: Կաթը և լիմոնի հյութը խառնել իրար հետ: Ալյուրը բաժանել 3 մասի և կաթի հետ հերթականությամբ լցնել հարիչի մեջ եղած խմորի վրա, սկսելով և վերջացնելով ալյուրով: Այնքան հարել մինչև զանգվածը դառնա համասեռ:
Ստացված խմորը լցնել կեքսի ֆորմաների մեջ, այնպես որ դրանք ծածկեն ֆորմայի 2/3-ը: Թխել ջեռոցում 19-21ր, եփված լինելու դեպքում խմորի մեջ մտցված չոփիկը պետք է խմորից մաքուր դուրս գա: Ֆորմաները ջեռոցից հանելուց հետո, թողնել որպեսզի կեքսերը հովանան:
Բեզեն պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ հարում ենք ¾ բաժակ շաքարավազը, ջուրը և եգիպտացորենի սիրոպը, կաթսան դնում ենք կրակի վրա, անընդհատ խառնելով այնհասցնում ենք եռման ջերմաստիճանի, ապա կրակը թուլացնում և խառնում մինչև ջերմաստիճանը դառնա 110°C: Միաժամանակ հարում ենք ձվի սպիտակուցները հարիչով, մինչև ստացվ սպիտակ փափուկ զանգված, ավելացնում ենք 1 ճ.գ. շաքարավազը և կրկին հարում: Սիրոպը կրակի վրայից վերցնելուց հետո այն զգուշությամբ լցնում ենք ձվի վրա և հարում ցածր արագությամբ, սիրոպի հարվելուց հետո արագությունը բարձրացնում ենք և այնքան հարում մինչև ստացվի պինդ զանգված, շուրջ 7-10ր (ընդ որում և թասը և միջի զանգվածը պետք է սառած լինեն):
Կեքսերի վրա լցնում ենքլիմոնի կաթնաշոռը, ապա ավելացնում բեզեն: Խոհանոցային կրակայրիչի միջոցով այրում ենք բեզեի եզրերը: Ցանկալի է մատուցել առնվազն 1 ժամ անց:
Բարի ախորժակ

Վարսակով և ելակով պատրաստված կեքս

Բաղադրիչներ՝

1.25 բաժակ վարսակ
1 բաժակ մածուն
300գ ելակ
2թ.գ. շաքարավազ
1թ.գ. քացախ
2 ձու
0.5 բաժակ հալված Կաթնառատ կարագ
0.5 բաժակ շագանակագույն շաքարավազ
1թ.գ. վանիլ
1 բաժակ ալյուր
1ճ.գ. փխրեցուցիչ
0.5թ.գ. սոդա
0.25թ.գ. աղ
0.5թ.գ. դարչին

Պատրաստման եղանակը՝

1. Խորը թասի մեջ խառնում ենք վարսակն ու մածունը,
2. Լվանում և մաքրում ենք ելակները, կտրատում, վրան ավելացնում սպիտակ շաքարավազը և քացախը,
3. Ջեռոցը տաքացնում ենք 200°C, մոտավորապես 12 կեքս տեղավորող ֆորմա-տապակի վրա քսում կարագ, կամ դնում յուղաթղթից պատրաստված կեքսի տակդիրներ,
4. Միջին չափի թասի մեջ խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, աղն ու դարչինը,
5. Ձուն, կարագը, շագանակագույ շաքարավազը և վանիլը խառնում ենք վարսակի զանգվածին և լավ խառնում,
6. Վարսակին ավելացնում ենք ալյուրի զանգվածը և խառնում փայտե գդալով, սակայն պետք չէ շատ խառնել, խմորը կփխլվի այդպես,
7. Ավելացնում ենք ելակը և ստացված խմորը լցնում ֆորմաների մեջ: Թխում ենք ջեռոցում շուրջ 20ր, ստուգելու համար պատրաստ է, թե ոչ դանակտ մտցրեք կեքսի մեջ, այն պետք է մաքուր դուրս գա: