photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
News
French Marshmallows from Luxeria

French Marshmallows from Luxeria

Լյուքսերիա ընկերությունը շուկայում առաջիններից էր, որ սկսեց արտադրել մրգային միջուկով շոկոլադապատ զեֆիր, ինչպես նաև շոկոլադապատ զեֆիր Ֆրանս:

Անվանման ընտրությունը պատահական չէ, քանի որ զեֆիրի հայրենիքը համարվում է Ֆրանսիան: Այս փափուկ, ձյունաճերմակ և փխրուն քաղցրավենիքը ունի շատ հերաքրքիր ծագման պատմություն:

Զեֆիրը, կամ ինչպես անգլերենում են այն անվանում Marshmallow-ն, որնքան էլ, որ տարօրինակ է՝բույս է: Այն աճում է Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում: Հույն ֆիզիկոսները այն օգտագործել են վերքերը և բորբոքումներ բուժելու նպատակով, իսկ Վերածննդի դարաշրջանում բժիշկները այս բույսի հեղուկը օգատգործում էին մրսածության և կոկորդի բորբոքումների դեմ:

Ինչ վերաբերում է ժամանակակից զեֆիրին, ապա այն ծագել է Ֆրանսիայում 19-րդ դարի կեսերին: Այն օգտագործվում էր, որպես կոնֆետի և դեղահաբի մեջտեղում մի բան, այսինքն առողջարար քաղցրավենիք: Զեֆիրը պատրաստվում էր marshmallow-ի արմատահյութը ձվի սպիտակուցի և շաքարավազի հետ հարելով, ինչի արդյունքում ստացվում էր սպունգանման փափուկ զանգված: Հետագայում բույսի հյութը փոխարինվեց ժելատինով, ինչը զեֆիրը դարձնում է առաձգական: 1920-ական թվականներին այս քաղցրավենիքը ամենանորաձևն էր ողջ աշխարհում: Հետագայում զեֆիր սկսեցին պատրաստել տարբեր մրգահյութերով, տարբեր գույնի և ձևի: Այն մինչ այժմ էլ մարդկանց ամենասիրելի քաղցրավենիքներից մեկն է: Լյուքսերիայի զեֆիրը ոչ միայն շատ համեղ է այլ նաև պատրաստվում է բացարձակապես բնական նյութերով, այդ է պատճառը, որ սպառողները այն շատ բարձր են գնահատում:

Լյուքսերիա ընկերությունը, որը 2008թ.-ից հայ սպառողներին է ներկայանում թխվածքաբլիթների և տորթերի լայն տեսականիով, միշտ ընդլայնում է իր տեսականին, սպառողներին ներկայացնում նոր համեր և նոր արտադրատեսակներ:

 Ընկերությունը արտադրում և տեղական շուկայում իրացնում է

·         Խմորեղեն (Միկադո, Իդեալ, Սնիկերս, Ռուլետ, Էսկիմո և այլն),

·         Թխվածքաբլիթներ (Անուշահաց, Կեքս, Կրուասան, Ֆրանս, Քուքիզ, Ջեմմի, Ժիզել և այլն),

·         Տորթեր (Սենատոր, Լյուքսերիա, Քրիզանթեմ և այլն),

·         Շերտավոր խմոր

 Որոնց շարքում նաև նորույթներ հայկական շուկայի համար, ինչպես օրինակ՝

1. Ջնարակապատ միջուկով անուշահացեր՝  Ջեմմի

2. Ջնարակապատ ելակի միջուկով թխվածքաբլիթներ Քուքիզ

3. Զեֆիրով ջնարակապատ թխվածքաբլիթներ

4. Միջուկով ջնարակապատ զեֆիր

5. Ժիզել և այլն:

Ընկերության առաքելությունը սպառողներին առանց քիմիական հավելումների և առանց բարելավիչների, բնական արտադրանքի իրացումն է՝ մատչելի գներով: