photo1
photo 2
photo 3
photo 4
photo 5
photo 6
photo 7
photo 8
photo 9
photo 10
Новости
Синнамон Роллс

Синнамон Роллс

Բաղադրիչներ՝

2 բաժակ կաթ

½ բաժակ «Жара» բուսայուղ

2.5 թ.գ. խմորիչ

5 բաժակ ալյուր

½ թ.գ. փխրեցուցիչ

½ թ.գ. սոդա

½ ճ.գ. աղ

1 բաժակ հալված Կաթնառատ կարագ

1/8 բաժակ դարչին

1 բաժակ շաքարավազ

 Ջնարակ՝ 2 բաժակ շաքարի փոշի

¼ բաժակ կաթ

3 ճ.գ. հալված Կաթնառատ կարագ

¼ բաժակ եփած սուրճ

 

Պատրաստման եղանակը՝

1.      Կաթը, բուսայուղը և շաքարավազը տաքացնել թասի մեջ, սակայն պետք չէ եռացնել: Շաղ տալ խմորիչը և թողնել 1ր: Ապա ավելացնել 4 բաժակ ալյուր և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Ծածկել և թողնել խմորը բարձրանա 1 ժամ:

2.      Խմորը գրեթե 2 անգամ պետք է բարձրանա: Դրանից հետո ավելացնում ենք փխրեցուցիչը, սոդան, աղը և մնացած ալյուրը, լավ խառնում:

3.      Ալրապատ մակերեսի վրա ուղղանկյունաձև բացում ենք խմորը: Պատառաքաղի օգնությամբ ծակում ենք խմորի վրա առաջացած փուչիկները:

4.      Խմորի վրա տարածում ենք հալված կարագը, ապա շաղ ենք տալիս դարչինն ու շաքարավազը:

5.      Խմորը փաթաթում ենք ռուլետի նման, կարևոր է պինդ փաթաթելը, որպեսզի խմորը չբացվի:

6.      Ռուլետը բաժանում ենք 1.5սմ լայնությամբ հատվածների, դրանք դնում ենք տապակի վրա 1.5սմ հեռավորությամբ և թողնում տաք սենյակում 30ր:

7.      Թխում ենք 180°C ջեռոցում՝ 13-15ր:

8.      Թխելու ընթացքում հարիչով հարում ենք ջնարակի բոլոր բաղադրիչները: Ուշադիր եղեք, որպեսզի շաքարավազը ամբողջությամբ լուծվի:

9.      Ջեռոցից ռուլետները հանելուց հետո, թողնում ենք դրանք 1 րոպե սառչեն, ապա վրան տարածում ենք ջնարակը, պետք չէ վախենալ, որ այն շատ կլինի, ռուլետը կլանում է ավել մասն իր մեջ:

10.  Կարող եք ջնարակը լցնելուց հետո դնել սառնարանում, սակայն կարող եք նաև այն ավելացնել անմիջապես մատուցելուց առաջ:

 

Բարի ախորժակ: